Անգլիայի առաջատար ակումբները հետաքրքրված են Զակարիա Բակկալիով
ՊՍՎ-ի հարձակվող Զակարիա Բակկալին հայտնվել է Պրեմիեր լիգայի առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Daily Express-ը:
Աղբյուրի տվյալներով` բելգիացի խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Չելսի»-ն, «Լիվերպուլ»-ը, «Արսենալ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Հարկ է նշել, որ Բակկալին հոլանդական ակումբի հետ հրաժարվել է երկարաձգել պայամանգրի ժամկետը: Այդ պատճառով ծագումով մարոկկացի խաղացողը հաջորդ մրցաշրջանում թիմից կարող է հեռանալ ազատ գործակալի հարգավիճակով: