715 դիտում
15:10 05-09-2014
Էդվարդ Նալբանդյանը Նյուպորտում հանդիպել է Հունաստանի արտգործնախարարի հետ. քննարկվել է նաև ԼՂ կարգավորման հարցը
Սեպտեմբերի 4-ին Նյուպորտում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, նախարար Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսին:
Հանդիպմանը քննարկվեցին Հունաստանի նախագահի` Հայաստան առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքները:
Մտքեր փոխանակվեցին հայ-հունական հարաբերությունների զարգացման շուրջ:
Նախարարները կարևորեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում
համագործակցությունը:
Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Հունաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց և իր լիակատար աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:
Զրույցին անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների:
Նմանատիպ նյութեր
906 դիտում
14:42 08-10-2015
Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Մադագասկարի արտգործնախարարի հետ
3092 դիտում
12:18 20-09-2017
Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում է անցկացրել Արաբական Միացյալ էմիրությունների արտգործնախարարի հետ
Այս բաժնից
844 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին