211652_close_icon
views-count3089 դիտում article-date 12:18 20-09-2017

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում է անցկացրել Արաբական Միացյալ էմիրությունների արտգործնախարարի հետ

Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Գոհունակությամբ նշվեց, որ վերջին շրջանում ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք հաղորդեցին երկկողմ հարաբերություններին, խթանեցին առևտրատնտեսական կապերը: Այս համատեքստում անդրադարձ արվեց առաջիկայում նախատեսվող այցելությունների նախապատրաստական աշխատանքներին։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային հարթակներում համագործակցության խորացման վերաբերյալ, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերին:

Նմանատիպ նյութեր