«Բավարիա» - «Բորուսիա» խաղը մեծ աժիտաժ է առաջացրել
«Բավարիա»-ն ավելի քան 200 հազար հայտ է ստացել այն երկրպագուներից, ովքեր ցանկանում են ներկա լինել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ կայանալիք խաղին: Այդ կապակցությամբ ակումբի ղեկավարությունը ստիպված է եղել դադարեցնել տոմսերի առցանց վաճառքը։
Նշենք, որ վերոնշյալ խաղը տեղի կունենա հոկտեմբերի վերջին` Բունդեսլիգայի 10-րդ տուրի շրջանակում: