«Բորուսիա» - «Զենիթ» խաղը կցուցադրվի աշխարհի 145 երկրներում
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Բորուսիա» - «Զենիթ» պատասխան խաղը ուղիղ եթերով կցուցադրվի աշխարհի 145 երկրներում, հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
Հանիդպումը կկայանա մարտի 19-ին և այն կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև առաջին հանդիպումը ավարտվել էր դորտմունդյան ակումբի 4:2 հաշվով հաղթանակով: