211652_close_icon
views-count1276 դիտում article-date 11:00 05-09-2014

2012թ. ԱՄՆ-ում սպանվել է ավելի քան 3000 երեխա և դեռահաս. UNICEF

ԱՄՆ-ը Հյուսիսային Ամերիկայի երկրների և Արևմտյան Եվրոպայի երկրների շարքում երեխաների սպանության թվով առաջին տեղն է զբաղեցրել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (Յունիսեֆ) զեկույցին: Ըստ զեկույցի՝ միայն 2012թ. ԱՄՆ-ում սպանվել է ավելի քան 3000 երեխա և դեռահաս: Այսպիսով ստացվում է, որ երկրում յուրաքանչյուր 100 հազար սպանվածներից 4-ը երեխա է: Նշվում է, որ Ռուսաստանում այս ցուցանիշը կրկնակի քիչ է: Հաղորդվում է նաև, որ 2012թ. աշխարհում սպանվել է 95 հազար երեխա և դեռահաս: Սպանությունների ամենամեծ թիվը՝ 13 հազար երեխա, բաժին է ընկնում Նիգերիային, այնուհետև հաջորդում է Բրազիլիան՝ 11 հազար երեխայի սպանությամբ:

Նմանատիպ նյութեր