Նախքան «Ռեալ» տեղափոխվելը Կրոսը կարող էր «Բարսելոնա»-ի խաղացող դառնալ
Գերմանիայի հավաքականի և «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտարարել է, որ իր կարիերան կարող էր շարունակել «Բարսելոնա»-ում: Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Կրոսը «Ռեալ» տեղափոխվեց «Բավարիա»-ից:
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Կրոսը ի սկզբանե ցանկացել է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն բանակցությունների ընթացքում կատալոնյան թիմի մարզիչներից մեկը ակումբի ղեկավարությանը համոզել է ձեռք չբերել գերմանացի խաղացողին: