211652_close_icon
views-count1055 դիտում article-date 19:41 14-02-2014

Վիդալը կարող է դառնալ «Ռեալ»-ի խաղացող

Առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալ»-ը կփորձի ձեռք բերել «Յուվենտուս»-ի չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալին: «Արքայական ակումբում» համոզված չեն, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը վնասվածքից հետո կարող է վերդառնալ իր նախկին խաղամակարդակին, և մտածում են այլընտրանքային տարբերակների մասին: Հիշեցնենք, որ նախկինում տեղեկություն էր հայտնվել, որ Գերմանիայի հավաքականի խաղացողը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն: Իսպանական լրատվամիջոցների պնդմամբ, Արտուրո Վիդալին «Ռեալ»-ում ցանկանում է տեսնել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին:

Նմանատիպ նյութեր