Իմ նպատակը Իսպանիայի հավաքականի կազմում ամրապնդվելն է. Դիեգո Կոստա
Իսպանիայի հավաքականի և «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան նշել է, որ իր նպատակը ազգային թիմի կազմում ամրապնդվելն է:
«Իմ նպատակը Իսպանիայի ազգային հավաքականից հաճախակի հրավերքներ ստանալն է: Դրա համար ինձ անհրաժեշտ է ցուցադրել վառ և արդյունավետ ֆուտբոլ: Այո, աշխարհի առաջնության ժամանակ ես չարդարացրեցի սպասելինքերը, սակայն ազգային հավաքականում ես իմ վերջին խոսքը դեռ չեմ ասել»,-Դիեգո Կոստայի խոսքերը մեջբերում է AS-ը: