Դիեգո Կոստան իր առաջին գոլն է խփել Իսպանիայի հավաքականի կազմում. տեսանյութ
Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան իր առաջին գոլն է խփել ազգային թիմի կազմում: Ծագումով բրազիլացի խաղացողը աչքի է ընկել Եվրո 2016-ի ընտրական փոլում Լյուքսեմբուրգի հավաքականի հետ կայացած խաղի ժամանակ:
«Ես շատ էի անհանգստանում, որ չէի կարողանում գոլ խփել: Տվյալ դրվագում ես ոչ մի տարբերակ չունեի, քան հարվածել գնդակին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գլխավոր մարզչին: Յուրաքանչյուր խաղում նա ինձ շանս էր ընձեռում»,-խաղից հետո նշել է Դիեգո Կոստան, ով իր 7-րդ խաղն անցկացրեց Իսպանիայի ազգային հավաքականի կազմում: