Մեզ համար միևնույնն է, թե ում հետ կհանդիպենք 1/4 եզրափակիչում. Դիեգո Կոստա
Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Միլան»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
« Այսօր մենք ցուցադրեցինք թիմային հիանալի ֆուտբոլ: Մենք միշտ հզոր աջակցություն ունենք երկրպագուների կողմից, և նման խաղից հետո կարծում եմ արժանի ենք լրացուցիչ ծափահարությունների: «Ատլետիկո»-ի համար միևնույնն է, թե հաջորդ փուլում ում հետ կհանիպենք, քանի որ 1/4 եզրափակիչ փուլում բոլորն էլ լուրջ մրցակիցներ են»,-ասել է Դիեգո Կոստան: