211652_close_icon
views-count1212 դիտում article-date 10:45 03-09-2014

Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպում է «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային արշավ-մրցույթը։ Ծրագրի շրջանակներում կընտրվեն 40 երիտասարդներ Հայաստանից և 20-ը` Արցախից, ովքեր կմասնակցեն հոկտեմբերին Արցախում կայանալիք եռօրյա միջոցառմանը: Մասնակիցները հնարավորություն կստանան շահելու Արմթաբ պլանշետ և արժեքավոր այլ մրցանակներ: Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության առցանց հայտը՝ https://docs.google.com/forms/d/15wW7XPBBJH4RKkTX2O7qP1Stu-pQjY08hmxqApmWTbo/viewform Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 20-ը: Մրցույթին կարող են մասնակցել 16-35 տարեկան բոլոր երիտասարդները: Նշենք, որ ընտրված երիտասարդները հոկտեմբերին կմասնակցեն Արցախում կայանալիք համատեղ ինտերակտիվ դպրոցին, որն իրականացվելու է մի քանի փուլով: Համապատասխան մասնագետների կողմից կանցկացվեն տեսական դասեր և ուսուցողական սեմինարներ այն մասին, թե ինչ է ծխախոտը, կներկայացվեն վիճակագրական տվյալներ ծխողների, ինչպես նաև բժշկական և գիտական հիմնավորումներ ծխելու և չծխելու վերաբերյալ: Կներկայացվի ծխախոտի օգտագործումը հոգեբանական, ֆինանսական և օրենսդրական տեսանկյուններից, կբերվեն օրինակներ ծխախոտային բիզնեսի եկամուտների և մարդկանց կորուստների վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր