Մշակույթի տունը` կիսաքանդ վիճակում
Արմավիրի մարզի Նաիրի համայնքի կենտրոնում գտնվող խարխուլ շինությունը նախկինում Մշակույթի տուն էր: 40 տարի առաջ կառուցված շենքը երբեք չի նորոգվել: Մշակույթի տնից մնացել է միայն գրադարանը, որը վերջին 20 տարիներին գործել է միայն տաք եղանակներին: Գրադարանի մշտական այցելու Էլեն Կարապետյանն ասում է` հատկապես վերջին երկու տարիներին հնարավոր չէր այնտեղ ոտք դնել: Շենքային ծայրահեղ վատ պայմանների պատճառով վնասվել էր գրադարանի գույքը, գրքերի պահուստային ֆոնդը: Գրադարանը 13 հազար կտոր գիրք ունի, 250 ընթերցող:
Գրադարանի ճակատագրով մտահոգված պատանիների խումբը ծրագիր մշակեց և ներկայացրեց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին, որի աջակցությամբ հնարավոր դարձավ գրադարանը նորոգել: Մոտ 50 քմ տարածքով գրադարանը կիսաքանդ շինության միակ բարվոք անկյունն է: Շենքի մնացած` 950 քմ տարածքը նորոգելու համար գյուղապետ Արթուր Եղիազարյանը դիմել է Արմավիրի մարզպետարան` 48 մլն դրամի ակնկալիքով:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33042]Armnewstv.am[/url]