211652_close_icon

ՀՀԿ Աջափնյակի գրասենյակը կիսաքանդ վիճակում է. «Ժամանակ»

views-count1948 դիտում article-date 10:01 18-10-2019
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ Աջափնյակի գրասենյակը, որը ժամանակին պատված էր «Առաջ, Հայաստան», «Դեպի ապահով Հայաստան» գրություններով պաստառներով, ապամոնտաժվում է։ Ժամանակին ՀՀԿ այս գրասենյակում էին նստում Գալուստ Սահակյանը և այլ ՀՀԿ-ականներ։ Գրասենյակը ներկայումս կիսաքանդ վիճակում է, պաստառները պոկված են։ Հավանաբար այդ տարածքում այլ նշանակության օբյեկտ է լինելու։ ՀՀԿ գրասենյակների փակումը նշանակում է, որ երբեմնի իշխանավորներն այլևս միջոցներ չունեն գրասենյակ պահելու, կամ այլևս դրա անհրաժեշտությունը չկա, թեև չեն դադարում խոսել հնարավոր հետվերադարձի, հակահեղափոխության մասին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր