Արևմտյան պատժամիջոցների սահմանման հարցում վաղ թե ուշ կգերիշխի ողջախոհությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ արևմտյան պատժամիջոցների սահմանման և Ռուսաստանի կողմից դրանց պատասխանի հարցում վաղ թե ուշ կգերիշխի ողջախոհությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը:
«Հուսով եմ, որ առողջ դատողությունը կգերիշխի, և մենք կաշխատենք նորմալ ժամանակակից ռեժիմով: Եվ ո՛չ մեր, ո՛չ մեր գործընկերների համար ձեռնտու չեն այդ փոխադարձ խայթոցները:
Հիշեցնենք, որ Պուտինը հայտարարել էր, որ հեշտ չի լինելու եվրոպական այն ընկերությունների վերադարձը, որոնք ռուսական շուկան լքել են պատժամիջոցներին պատասխանելու պատճառով: