Ուկրաինայում հրադադարի հաստատումը հենց պատժամիջոցների սահմանման արդյունքն է. Սպիտակ տուն
ԱՄՆ կարծում է, որ ՌԴ-ի դեմ իրենց պատժամիջոցները ոչ միայն չեն վնասի, այլև կօգնեն Ուկրաինայում հրադադարին հետևելուն: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը:
Նրա խոսքով՝ հրադադարի հաստատումը հենց պատժամիջոցների սահմանման արդյունք է. «Դա վերաբերում է ինչպես արդեն սահմանված, այնպես էլ հետագայում սահմանվելիք պատժամիջոցների սպառնալիքի իրական ազդեցությանը ռուսական տնտեսության վրա»,- ընդգծել է Հեյդենը:
Հեյդենը նաև հավելել է, որ իրենք ձգտում են խնդրի դիվանագիտական լուծման, ինչը թույլ կտա Ուկրաինային և Ռուսաստանին ապրել խաղաղ պայմաններում: