Մեսսին վնասվածք է ստացել
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Վիլյառեալ»-ի հետ կայացած խաղի ժամանակ վնասվածք է ստացել: Խաղից հետո պարզվել է, որ ֆուտբոլիստը վնասել է ազդրի մկանը: Մոտակա ժամանակում Մեսսին մանրակրկիտ բուժզննում կանցնի, որի հետևանքով պարզ կդառնա նրա ապաքինման ժամանակահատվածը:
Նշենք, որ վերոնշյալ խաղում վնասվածք է ստացել նաև թիմի մեկ այլ խաղացողՄունիր Էլ-Հադդադին: Երիտսասարդ խաղացողի մոտ ազդրի վնասվածք է ախտորոշվել: