Նեյմարը վնասվածք է ստացել
«Բարսելոնա»-ի հարձակվող նեյմարը վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի շրջանակում «Խետաֆե»-ի հետ կայացած խաղի ժամանակ: Բրազիլացի ֆուտբոլիստը վնասել է ոտնաթաթը և հանդիպման 28-րդ րոպեին ստիպված է եղել փոխարինվել: Ֆուտբոլիստի վնասվածքի լրջության աստիճանը դեռ հայտնի չէ: