Մադոննան դահուկներով սահելիս վնասվածք է ստացել
                        Հանրահայտ երգչուհի Մադոննայի համար Շվեյցարիայում դահուկներով սահելն անհետք չի մնացել:
Instagram-ում հրապարակած լուսանկարում նա իր երկրպագուներին է ներկայացել հենակներով:
Նշվում է, որ երգչուհին իր վնասվածքը ստացել է Գշտադե քաղաքում դահուկներով սահելու ժամանակ: Նրան չեն հոսպիտալացրել, սակայն որոշ ժամանակ անց վնասվածքը զգացնել է տվել իրեն: Աստղի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ մեկ շաբաթ հետո նրան հենակները պետք չեն գա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

