211652_close_icon
views-count142256 դիտում article-date 20:10 10-04-2020

Պատկան մարմինների փնթի աշխատանքի արդյունքում հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում. բախվել են Hyundai-ն ու Mercedes-ը. 3 վիրավորներից մեկի 2 ոտքերը կտրվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 10-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան –Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ ժողովրդի կողմից արդեն հայտնի դարձած՝ [b]«վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում[/b] բախվել են 29-ամյա Սուրեն Խ.-ի վարած Hyundai մակնիշի 05 ՏR 055 համարանիշի և 62-ամյա Խաչատուր Ս.-ի վարած Mercedes մակնիշի 35 ZZ 835 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից 2-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Hyundai-ի վարորդին և ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և նրանց առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողները: Իսկ Mercedes-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, որից հետո հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով, երբ Hyundai-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում, վարորդի ոտքերի թաթային հատվածը կտրվել է և այդ հատվածը շտապօգնության ավտոմեքենայով շտապ տեղափոխեցին հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երկուսին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Գ. Պողոսյանը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատախանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները; Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վերջին տարիներին նշված հատվածում հաճախակի են դարձել ճանապարհատրանսպորտային պատահարները, այդ թվում՝ մահվան ելքով և պատճառը ճանապարհի թերի կառուցումն է ու եթե ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում և Հայավտոճանը հետևություններ չանեն՝ նշված հատվածում վթարները չեն դադարի: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/06/1151777/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 6-ին հերթական խոշոր ավտովթարն էր տեղի ունեցել Արարատի մարզում՝ ժողովրդին հայտնի «[b]վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում[/b]: Ժամը 15:15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 32-ամյա Վահե Ս.-ն իր վարած BYD մակնիշի 29 ՏՍ 316 համարանիշի ավտոմեքենայով կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ բախվել էր երկաթե արգելապատնեշներին: Վթարի հետևանքով ուղևոր, 28-ամյա Ս. Ս.-ն մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի բժիշկների կողմից տեղում բուժօգնություն էր ստացել, այնուհետև տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր