211652_close_icon
views-count44146 դիտում article-date 20:07 24-04-2020

Պատկան մարմինների փնթի աշխատանքի հետևանքով թերի կառուցված ճանապարհին հերթական ավտովթարն է տեղի ունեցել. պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացում պարզվել է երեկ՝ ապրիլի 23-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի և վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է Volkswagen մակնիշի 36 FN 609 համարանիշի ավտոմեքենան վարել է 23-ամյա Աբրահամ Գրիգորյանը: Հիվանդանոց են տեղափոխվել վարորդն ու նրա ուղևոր, Վեդի քաղաքի բնակիչ, 32-ամյա Գասպար Եղյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/23/1153151/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 23-ին հերթական խոշոր ավտովթարն էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ ժողովրդի կողմից արդեն ավտովթարների էպիկենտրոն համարվող՝ «վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում, ճանապարհի թերի կառուցման պատճառով Volkswagen Jetta մակնիշի 36 FN 609 համարանիշի և ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվ էին գործել Մասիսի և Էրեբունու հիվանդանոցների բժիշկները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր