Պենտագոնի ղեկավարը Թուրքիա է մեկնում
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը օգոստոսի 23-ին կայցելի Թուրքիա։ Այդ մասին հայտնում է Anadolu-ն։
Այցի շրջանակներում Պենտագոնի ղեկավարը հանդիպելու է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլիի և ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպում է ունենալու նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Տեղեկությունների համաձայն՝ Մեթթիսը նրանց հետ քննարկելու է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում կայուն իրավիճակին։
Բացի այդ, քննարկվելու է Քրդական աշխատավորական կուսակցության թեման։ Թուրքիայից Մեթթիսը կուղևորվի Հորդանան ու Ուկրաինա։