Պենտագոնի ղեկավարը Թուրքիա է մեկնում
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Թուրքիա կատարելիք այցի ժամանակ կոչ է անելու պաշտոնական Անկարային ընդլայնել «Իլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում իր մասնակցությունը, հաղորդում է robalt.ru-ն:
«Մենք ցանկանում ենք, որպեզի թուրքական ուժերը հարկ եղած ձևով միանան օպերացիային օդից և ցամաքից»,-մեջբերում է Associated Press-ը Քարթերի խոսքը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Թուրքիան ճիշտ կերպով համակարգի նաև Սիրիայի հետ սահմանի վերահսկումը՝ կասեցնելու համար ԻՊ-ին միանալ ցանկացող օտարերկրացիների հոսքը:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարը քննադատել էր թուրքական իշխանություններին՝ ասելով, որ վերջիններս չեն կիրառում բանականաչափ ջանքեր ԻՊ-ի դեմ պայքարում: