211652_close_icon
views-count10459 դիտում article-date 13:42 31-08-2014

Ավտովթար՝ Մաստարա գյուղի ճանապարհին. Volkswagen-ը հայտվել է ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արտակ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 30-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 18:00-ի սահմաններում Թալինի բնակիչ, 60-ամյա Բադալ Սարգսյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 34 DP 425 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, հայտնի «Զոնտիկներ» կոչվող ոլորանում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Բ. Սարգսյանը, ուղևորներ՝ Թալինի բնակիչ, 55-ամյա Մարիետա Խաչատրյանը, Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ, 56-ամյա Ազատ Մարգարյանը, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 58-ամյա Մամիկոն Մարգարյանը և Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Նունե Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հրշեջ-փրկարարները և Թալինի բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Թալինի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր