211652_close_icon
views-count25767 դիտում article-date 14:06 27-10-2015

Խոշոր ավտովթար Մաստարա գյուղի տարածքում. Honda-ն 200 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 23-ամյա Գուլման Պապինաշվիլին իր վարած Hօnda մակնիշի HHB 515 համարանիշի ավտոմքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա գյուղի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 200 մետր գլխիվայր շրջվելով՝ գլորվելով հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարալիկի հիվանդանոց, որտեղից էլ՝ Գյումրիի բժշկական կենտրոն: Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և Թալինի հրեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Արթուր Ավդալյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տեղում բուժօգնություն են ցուցաբերել ևս 2 վիրավորի, ովքեր Վրաստանի քաղաքացիներ են, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց: [color=#EF2929]Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձում էր օգնություն ցուցաբերել տուժածներին, սակայն ճանապարհի անանցանելիության պատճառով նա չէր կարողանում առաջ ընթանալ, իսկ նրան դուրս բերելու համար օգնության հասավ Mercedes G 55 մակնիշի 77 ՍՏ 778 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով «յաշիկով» Ford-ը դուրս բերեց համապատասխան վայր: [/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր