42590 դիտում
21:10 29-08-2014
Կրակոցներ Երեւանում, Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[b][color=#CC0000]Shamshyan.com[/color][/b]-ի տեղեկություններով քիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւան քաղաքի Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, հրազենային վնասվածքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զախարյանի, Երեւան քաղաքի ոստիկանապետի օպեր-գծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչները:
Օպերատիվ քննչական խումբն այս պահին Թումանյան 6 շենքում գործող Էլիտ ավտովարձույթի տարածքում են,որտեղ կա նաեւ գրավատուն եւ ներսում իրականացվում են օպերատիվ-քննչական գործողություններ: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15580 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35837 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց