211652_close_icon
views-count1425 դիտում article-date 16:38 29-08-2014

Ջերմորեն դիմավորենք մեր հերոսներին

Չինաստանի Նանջինգ քաղաքի կենտրոնական մարզադաշտում օգոստոսի 28 –ին տեղի ունեցավ օլիմպիական պատանեկան երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը : Առաջինը մարզադաշտ մտան խաղերի մասնակից երկրների դրոշակակիրները : Հայոց եռագույնը հպարտորեն փողփողում էր պատանեկան այդ ստուգատեսի ծանրամարտի մրցաշարի փառահեղ չեմպիոն , համաշխարհային պատանեկան նոր ռեկորդի հեղինակ Սիմոն Մարտիրոսյանի հաղթ բազուկներում : Մեկ անագամ ևս հիշեցնենք , որ Հայաստանի թիմի հաշվին գրանցվեց երկու ոսկե , երկու արծաթե և երեք բրոնզե մեդալ : Մրցանակակիրները և թիմի մյուս անդամները օժտված մարզիկներ են : Նրանց մի մասը , ենթադրում ենք , մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանի նաև Ռիո դե Ժանեյրոյում 2016 թ. կայանալիք օլիմպիական խաղերում : Շքերթից հետո ելույթ ունեցավ միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ , գերմանացի Թոմաս Բախը : Նա մարզական միջոցառումը համարեց կայացած , շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին , կամավորականներին , Նանջինգի բնակչությանը , Չինաստանի ԱՕԿ –ին և կազմկոմիտեին: Թոմաս Բախը պատանեկան սպորտի գլխավոր մարզահանդեսը հայտարարեց փակված :Պաշտոնական արարողությանը հաջորդեց մշակութային – տոնական ծրագիրը : Պատանեկան օլիմպիական հաջորդ ` երրորդ մարզական փառատոնը տեղի կունենա Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ` 2018 թ. սեպտեմբերի 11 - 23 ը : Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կրկին շնորհավորում է նանջինգյան խաղերի մեր հերոսներին , նրանց անձնական և հավաքականների մարզիչներին , պատվիրակության ամբողջ կազմին : Նրանց հայրենիքում ջերմորեն կդիմավորենք օգոստոսի 30 –ին , ժամը 14 –ին ` « Զվարթնոց» օդանավակայանում : Դիմավորել ցանկացողները կարող են օգտվել Հանրապետության հրապարակից ժամը 13 –ին օդակայան մեկնող ավտոբուսներից : ՀԱՕԿ –ի լրատվության բաժին

Նմանատիպ նյութեր