211652_close_icon
views-count17299 դիտում article-date 10:21 29-08-2014

Ողբերգական ավտովթար Մեղրիում. 2 երիտասարդ տղաներ տեղում մահացել են

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Մեղրի քաղաքի Արաքսաշեն գյուղի բնակիչ, 20-ամյա Ալեքսեյ Ստեփանյանը, վարելով Վազ 21099 մակնիշի 03 QV 575 համարանիշի ավտոմեքենան, Երևան- Մեղրի մաքսակետ ավտոճանապարհի 361.4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով նա և ուղևոր՝ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի բնակիչ, 22-ամյա Արտյոմ Աղամալյանը տեղում մահացել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մեղրիի Շտապ օգնության հիվանդանոցի աշխատակիցներն ու ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Մեղրիի քննչական բաժանմունքում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սիմոնյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր