211652_close_icon

Կորյուն Փիլոյանը շուրջ տասը ամիս է` անգործ է. «ՀԺ»

views-count1874 դիտում article-date 11:28 29-08-2014
«ՀԺ»-ն գրում է, որ 2008թ. քաղաքական դատավարություններից «Յոթի գործով» մեղադրող Կորյուն Փիլոյանը, ով հետագայում նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի վարչության պետ, շուրջ տասը ամիս է` անգործ է։ «Հիշեցնենք, երբ Գևորգ Կոստանյանը դարձավ ՀՀ գլխավոր դատախազ, Փիլոյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, և սպասվում էր, որ նա աշխատանքի հրավեր կստանա Աղվան Հովսեփյանի Քննչական կոմիտեում։ Երեկ երբ Փիլոյանին հարցրինք՝ Քննչական կոմիտե աշխատանքի գնալու եք, թե ոչ, նա պատասխանեց. «Ես չգիտեմ, այդ մասին չեմ մտածել, որևէ բան չեմ կարող ասել»։ Իսկ առաջարկ չի՞ եղել հարցին պատասխանեց «Ոչ, չի եղել»»,- հավելում է թերթը։

Նմանատիպ նյութեր