211652_close_icon
views-count1990 դիտում article-date 22:03 20-01-2014

Ձեր ներդրած տասը դրամը ինձ համար տասը րոպեի կյանք է. Վանաձորցի երգչուհին օգնություն է խնդրում. asparez.am

Վանաձորցի Մանե Ոսկանյանը, ով երաժշտական աշխարհում հայտնի է որպես Մանե Ոսկան, բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, երգչուհի, երգահան, այս մասին հայտնում է [url=http://www.asparez.am/news-hy/vanadzorci_manen_ognutyan_kariq_uni/]asparez.am[/url]-ը: Իր կյանքում Մանեն բազում հաջողություններ է արձանագրել. գերազանցությամբ ավարտել է 2 բարձրագույն ուսումնական հաստատություն, աշխատել մայրաքաղաքի նախագծման ինստիտուտում եւ վայելել իր երջանկությունը ընտանեկան համեստ մթնոլորտում:Եւ ինչպես ցանկացած կնոջ կյանքում, Մանեի կյանքում էլ շատ բան փոխվեց առաջնեկի ծնունդով: Բայց այստեղ խոսքը ամենեւին էլ փոքրիկին խնամելու դժվարությունների հետ չի կապված: Ինչպես նշում է Մանեն, հիվանդությունն ի հայտ է եկել երեխայի ծնունդից ամիսուկես անց: Մեծաթիվ հետազոտություններից հետո Մանեի մոտ ախտորոշվեց պերիպարտում կարդիոմիոպատիա՝ երկրորդային սինուսային տախիկարդիա: Բանն այն է, որ նման հիվանդություն առաջանում է ծննդաբերությունից հետո՝ 14 հազար կնոջից մեկի մոտ: Գրեթե 3 տարի է անցել այն պահից, երբ լույս աշխարհ եկավ Մանեի եւ Թեւոսի փոքրիկը ու այդ երջանիկ օրվանից ընդամենը ամիսուկես անց, այս ընտանիքի համար սկսվեցին իսկական փորձություններ՝ ամեն վայրկյան կռիվ տալով կյանքի ու հիվանդության գոյապայքարում: «Շատ, ծանր, դժվար իրավիճակների միջով եմ անցել այս երկու տարվա մեջ, բայց այն ուժը, որ կա կողքիս եւ մեծանում է ինձ հետ՝ իմ փոքրիկ Մաթեւոսիկը, պահում է ինձ մինչ այսօր»,-նշում է Մանեն. Բոլոր նրանք, ովքեր կցանկանան իրենց լուման ներդնել մարդկային կյանք փրկելու համար, կարող են իրենց դրամական փոխանցումները կատարել Արարատբանկի 151 001 248 490 100 հաշվեհամարին դրամով եւ 151 001 248 492 010 1 հաշվեհամարին դոլարով: Մանրամասները` [url=http://www.asparez.am/news-hy/vanadzorci_manen_ognutyan_kariq_uni/]asparez.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր