211652_close_icon
views-count7367 դիտում article-date 19:18 28-08-2014

Ով, եթե ոչ մենք. Արմեն Երիցյան

Յուրաքնչյուր տարի սեպտեմբերի 4-ը նշվում է որպես ԱԻՆ-ի օր և տոնին ընդառաջ Slaq.am-ը նախարարությունում կատարված ու սպասվելիք ծրագրերի մասին զրուցեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ: -Պարո՛ն նախարար, սեպտեմբերի 4-ը համարվում է Արտակարգ իրավիճակների նախարարության օր: Կազմավորման 23-րդ տարեդարձն է լրանում, եթե ներկայացնելու լինենք 23 տարիների աշխատանքը՝ որտեղի՞ց եք սկսել և այսօր ո՞ւր եք հասել: -Ես 2010 թվականին նշանակվեցի Արտակարգ իրավիճակների նախարար: Մենք չունեինք շենք. Բաբայան փողոցում Պաշտպանության նախարարության շենքի մի հարկաբաժին հատկացված էր ԱԻՆ-ին: Սկսեցինք աշխատանքները և 2010 թվականին մենք որպես ՄԱԿ-ի անդամ երկիր զեկուցեցինք, որ ԱԻՆ-ն ունի իր աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմը: Դա մեր թիմի առաջին քայլն էր : Կարծում եմ, որ 2014 թ-ին մենք կարող ենք զեկուցել, որ ինչ-որ տեղ մեր առջև դրված խնդիրները մենք կատարեցինք: ՄԱԿ-ի գնահատականը, որը 2012-ին ճանաչեց ՀՀ ԱԻՆ-ը լավագույն նախարարություն և նույն թվականին ես Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որտեղ հավաքված էին բոլոր ղեկավարները, դեսպանները, զեկուցեցի մեր կողմից կատարված աշխատանքների մասին և բարձր գնահատական ստացանք: Այսօր «911» ծառայությունը մոտավորապես 52-ից 54, 56 մինչև 60 տոկոս ազգաբնակչության զանգերը մենք ենք ստանում, բայց դա բավարար չէ, երբ լինի 80-85 տոկոս տոկոս ես արդեն կարող եմ վստահ ասել, որ «911» ծառայությունն իրոք կայացել է և այս բոլոր ուղղություններով մենք կարող ենք գնալ առաջ և խոսել սեյսմիկ ծառայությունից, հիդրոմեդ ծառայությունից, տեխնիկական անվտանգությունից, մյուս-մյուս բոլոր ծառայություննրից: 2 օր առաջ ես գտնվում էի Գառնիում, որտեղ մենք կառուցում ենք միջազգային սեյսմիկ կենտրոն: Դա նույնպես լինելու է լավագույններից մեկը: Արդեն ԱՄՆ-ից Այրիս կայանը, Ֆրանսիայի մեր գործընկերները, Չեխ, ռուս գործընկերները, բոլորն իրենց կենտրոններն ունենալու են: Վերջերս Չինաստանում էի այնտեղ նաև պայմանավորվեցի, որ չինացի մեր գործընկերները Գառնիում ունենան իրենց կետը: Երբ Չինաստանում տեղի ունեցավ երկրաշարժ, խոսքը վերջին երկրաշարժի մասին է, մեր գնահատականը 7 մագնիտուտ էր, իրենցը՝ 7-7.1, այսինքն տարբերությունը շատ քիչ էր, և ես կարծում եմ սեյսմիկ ծառայության ուղղությամբ նույնպես անելիքներ շատ-շատ ունենք, նույնը հիդրոմեդ ծառայությունը: Մի խոսքով՝ կարելի է խոսել երկար և անվերջ: Սակայն անելիքներն ավելի շատ են: -Այսօր ԱԻՆ-ը հանրության մեջ ամենամեծ վստահություն վայելող կառույցն է: Կասե՞ք որն եք համարում Ձեր հաջողության գաղտնիքը: -Ես ուզում եմ ասել, որ կառույցներից մեկն է, որովհետև շատ կան կառույցներ, որոնք շատ լավ աշխատում են: Կարծում եմ, որ մեր առջև դրված խնդիրները կատարում ենք: Մենք կայացման փուլում ենք, և ես կարծում եմ, որ հենց նույն Ճգնաժամային կառավարման կենտրոնը, «911» զանգերը, որ գալիս են , օրվա ընթացքում , եթե մենք ստանում ենք 6-ից 8 հազար զանգ, յուրաքանչյուր զանգի ետևում մարդ է կանգնած, լինում են, որ երեխաներ էլ են զանգում, անհեթեթ զանգեր էլ են լինում, բայց ընդհանուր առմամբ յուրաքանչյուր զանգի ետևից մերոնք գնում են: -Առանց ճշտելու՞ դրանք հավստի են, թե ոչ: -Դե մենք զանգահարում ենք, շատը ճշտում ենք, հիմնականում ճշտված են լինում զանգերը, բայց եթե զանգում և ասում են՝ ես 80 տարեկան մարդ եմ, չեմ կարողանում շարժվեմ, եկեք տակդիրս փոխեք, այդ դեպքում էլ ենք ուղարկում: Լինում են այնպիսի զանգեր, որ մտածում ես, որ այս մարդն ընդհանրապես բարեկամ չունի: Լինում է, որ ասում է 140 կգ է իմ քաշը, ուզում եմ գնամ հարսանիք, եկեք ինձ իջեցրեք , տարեք, գնում են մերոնք, իջեցնում են, տանում են հարսանիքի վայրը և հետո զանգահարում է և գնում ենք բերում ենք: -Դա Ձեր աշխատանքի մեջ է մտնո՞ւմ : - Երկրում պետք է լինի մի բարի ծառայություն, ես չգիտեմ մտնում է, թե չի մտնում, բայց մերժելը շատ դժվար է, և ես կարծում եմ, որ այդ բարի ծառայությունը պետք է : -Եվ ո՞ր կարգախոսով եք առաջնորդվում: - Հիմնականում՝ դժվար պահին մենք ձեր կողքին ենք, մեր կոչումը ձեր փրկությունն է, իսկ երբ աշխատակիցներս երբեմն իրենց մտահոգությունն էին հայտնում, թե բենզինը քիչ է, կանչերը շատ են, ես նրանց առաջարկեցի հետևյալ կարգախոսը՝ ով, եթե ոչ մենք: Ժողովուրդը պիտի զգա, որ կա պետական կառույց, հզոր կառույց, որը նեղ պահին իր կողքին է, իր մատից փուշ է հանում: -Խոսեցինք աշխատակիցների վերապատրաստման մասին: Ինչպիսի՞ վերապատրաստում են անցնում և համագործակցության ինչպիսի ծրագրեր ունեք: -Համագործակցությունը մի քանի տասնյակ միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների հետ է: Յուրաքանչյուրի հետ կապված կարող եմ ասել Ճապոնիայի հետ ինչ համագործակցություն կա, Չինաստան, Ռուսաստան, եվրոպական գրեթե բոլոր երկրների հետ, ասիական բոլոր երկրների հետ մենք համագործակցում ենք. ԱՄՆ , Կանադա, մի խոսքով շատ երկրների հետ՝ ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, Բրազիլիայից մինչև Ճապոնիա, և մեր աշխատակիցներին ուղարկում ենք վերապատրաստման տարբեր երկրներ՝ նայած ծառայության: Շատ ժամանակ գալիս են տարբեր երկրներից մեզ մոտ մեր աշխատակիցներին վերապատրաստելու: Հիմա մենք հայտ ենք ներկայացրել, որ ՀՀ-ն, մեր ԱԻՆ-ի փրկարար ծառայությունը լինի ԻՆՍԱՌԱԳ-ի անդամ: Դա միջազգային որոնողափրկարարական բարձր որակավորում ունեցող փրկարարների խումբ է, որտեղ կարող են ընդգրկվել ամենաբարձր պրոֆեսիոնալները: Մանրամասները՝ [url=http://www.slaq.am/arm/news/215154/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր