Սենթ Լուիսում ընթացող «Սինգֆիլդի գավաթ 2014» մրցաշարում կայացել են 2-րդ տուրի հանդիպումները: Այս տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է եղել Վեսելին Թոփալովը: Պարտիան ավարտվել է մեր հայրենակցի հաղթանակով: Մյուս խաղատախտակների շուրջ Ֆաբիանո Կարուանան հաղթել է Մաքսիմ Վաշյե-Լագրավին, իսկ Մագնուս Կարլսեն – Հիկարու Նակամուրա մրցավեճն ունեցել է խաղաղ ավարտ:
Խաղացված 2 տուրերից հետո՝
Կարուանա -2
[b]Արոնյան – 1.5[/b]
Կարլսեն – 1
Նակամուրա – 1
Վաշյե-Լագրավ – 0.5
Թոփալով – 0
Այսօր կկայանա 3-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: