211652_close_icon

Փրկարարներն ու ջրասուզակները, Շիրակի մարզում ողջ գիշեր որոնողական աշխատանքներ կատարելով, քիչ առաջ հայտնաբերեցին ջրահեղձ եղած 7-ամյա տղային

views-count9706 դիտում article-date 12:05 28-08-2014
Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզի հրշեջ-փրկարարական վարչության Գյումրու փրկարարական թիվ 48 ջոկատի աշխատակիցները Շիրակի մարզի Գյումրու ջրատարից դուրս բերեցին Շիրակի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ, 7-ամյա Գևորգ Ուռուսյանի դին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային երեկվանից փնտրում էին փրկարարները, գյուղացիները և անգամ ժամանել էին Սևանի ջրասուզակները: Ողջ գիշեր փրկարարները ջրասուզակների հետ որոնողական աշխատանքներ են կատարել, որոնք ղեկավարում էր Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը: Արդեն դեպքի վայր են ժամանում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ քննչական խմբերը:

Նմանատիպ նյութեր