211652_close_icon
views-count70746 դիտում article-date 08:46 27-09-2015

Սևանա լճում ջրասուզակները, փրկարարներն ու մեծ թվով գյուղացիներ հայտնաբերեցին ջրահեղձ եղած 2 երիտասարդների դիերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 06:30-ից Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները մարզի փրկարակաան վարչության պետ Էդիկ Գալստյանի և ջրափրկարարական ջոկատի պետ Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ սկսվել են որոնողական աշխատանքները Սևանա լճում: Քիչ առաջ ջրասուզակները դուրս բերեցին օրեր առաջ` սեպտեմբերի 25-ին, նավակի շրջվելու հետևանքով ջրահեղձ եղած Երևանի բնակիչ Արման Թևանյանի և Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի բնակիչ Դավիթ Վիրաբյանի դիերը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական ողջ գործողությունների արդյունքում ջրասուզակներին և փրկարարներին մեծ օգնություն են ցուցաբերել մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ, ովքեր հիմնականում բնակվում են Գեղարքունիքի մարզում` Հայրավանք և Նորատուս գյուղերում: Այս պահին ջրասուզակներն ու փրկարարները փորձում են դուրս բերել նաև նավակը, իսկ մինչ այդ ջրի տակ անցած նավակի մեջ ջրասուզակը հայտնաբերել է 2 որսորդական երկփողանի հրացան, փամփուշտակալներ և այլ իրեր: Տեղում արդեն աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները և Գավառի բաժնի օպերատիվ խումբը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/26/65975/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 26-ի առավոտյան ժամը 07:30-ից, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի փրկարարական վարչության և հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները, փրկարարները, մարզի փրկարական վարչութան պետ Էդիկ Գալստյանի և ջրափրկարարական ջոկատի ղեկավար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ 2 տասնյակից ավելի գյուղացիների հետ սկսել էին որոնողական աշխատանքները Սևանա լճում: Ջրասուզակները հերթափոխով փնտրում էին ջրահեղձ եղածներին, սակայն ոչ մի արդյունք չկար, քանի որ փրկված քաղաքացին՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Հրաչ Մանուչարյանը, կոնկրետ նավակի շրջվելու վայրը չէր կարողանում հստակ նշել: Գյուղացիներն իրենց նավակներով մեծ օգնություն էին ցուցաբերում փրկարարներին և նրանց հետ հավասար լճի տարբեր հատվածներում որոնողական աշխատանքներ էին կատարում: Գավառի ոստիկանների ուղեկցությամբ Հ. Մանուչարյանը տեղափոխվել էր Գավառի հիվանդանոց, քանի որ նա գտնվում էր հոգեբանական ծանր վիճակում և նրա մոտ առաջացել էր առողջական խնդիր: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/25/65896/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 25-ին արտակարգ և ողբերգական դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սևանա լճում` Հայրավանք գյուղի մոտ, ալիքի հետևանքով նավակ է շրջվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ նախնական տեղեկությունների` նավակում գտնվել էին 3 հոգի, որոնցից 1-ը Երևանի բնակիչ, 29-ամյա Հրաչ Մանուչարյանը, ինքնուրույն դուրս էր եկել ափ, իսկ մյուս 2-ը` Երևանի բնակիչ Արման Թևանյանն ու Հայրավանք գյուղի բնակիչ Դավիթ Վիրաբյանը, ջրահեղձ են եղել: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 178+
178+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր