211652_close_icon
views-count2167 դիտում article-date 10:40 27-08-2014

ԱՄՆ առափնյա ոստիկանությունը կրակ է բացել իրանական ձկնորսական նավի ուղղությամբ

ԱՄՆ-ի առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները կրակ են բացել իրանական ձկնորսական նավի վրա այն բանից հետո, երբ վերջինիս անձնակազմը գնդացիր է ուղղել նրանց վրա: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոն Քիրբիին: Աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ պարեկապահակային ոստիկայության «Մոնոմոյ» նավակը մոտեցել է իրանական ձկնորսական նավին՝ ստուգելու, թե ում է պատկանում այն, իսկ իրանական նավի անձնակազմը պատրաստվել է կրակ բացել գնդացրից: Ամերիկացիներն այդ գործողությունը գնահատել են որպես թշնամանք և առաջինը կրակ բացել: Ըստ տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ իրանական նավն արագ հեռացել է:

Նմանատիպ նյութեր