Մալայզիայի իշխանությունները որոշել են վերստին զննել Դոնեցկի մարզում «Բոինգի» կործանման վայրը
New Straits Times-ը գրում է, որ Մալայզիայի իշխանությունները մտադիր են վերստին փորձագետներ ուղարկել Դոնեցկի մարզ՝ «Բոինգ» ինքնաթիռի կործանման վայր: Այս մասին հայտարարել է Մալայզիայի պաշտպանության նախարար Հիշամուդին Հուսեինը:
Նրա խոսքերով՝ դա մասնավորապես անհրաժեշտ է նրա համար, որպեսզի արագացնեն ավիաաղետի զոհերի ճանաչման գործընթացը. «Աղետի զոհերի ճանաչման գործընթացը բավական բարդ գործընթաց է, երկրի կառավարությունն անում է ամեն հնարավոր բան՝ զոհվածների դիակները հայրենիք վերադարձնելու համար»:
Մալայզիական օդանավն Ուկրաինայի արևելքում կործանվել է հուլիսի 17-ին: Դրանում գտնվել է 298 մարդ, որոնցից 193-ը՝ Նիդերլանդների քաղաքացիներ, 43-ը՝ Մալայզիայի բնակիչներ: