Մալայզիայի իշխանությունները զմռսել են Կին Չոն Նամի աճյունը
Մալայզիայի իշխանությունները զմռսել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չոն Նամի աճյունը։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ զմռսումը անցկացվել է օրերս՝ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում։ Հանգուցյալ ընտանիքի անդամներից և ոչ ոք ներկա չի գտնվել գործողությանը։
Մալազիական իշխանությունները պարզաբանել են, որ դա կատարվել է՝ երկարաձգելու համար ժամանակը, մինչև որ այն կտեղափոխվի այլ վայր։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի և Մալյզիայի դիվանագիտական հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Մալայզիան Կիմ Չոն Նամի սպանության մեջ մեղադրեց նաև Փհենյանին։