211652_close_icon
views-count2321 դիտում article-date 11:36 26-08-2014

Միանում եմ և աջակցում. Բեռնար Շալանդ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն ընդունեց իր սաների մարտահրավերը և միացավ #IceBucketChallenge ակցիային: Միաժամանակ, առաջինը Հայաստանում, նա նաև իր պատրաստակամությունը հայտնեց գործնականում սատարել ակցիայի շահառու հիվանդներին և իր ֆինանսական աջակցությունն ունենալ: «Ես չէի կարող մերժել իմ սաների մարտահրավերը և չմասնակցել ակցիային: Բայց ես գիտեմ, որ Հայաստանում նույնպես կան մեծ թվով Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ ախտորոշմամբ հիվանդներ, իսկ աշխարհում այս ակցիան իրականացվում է հենց այդ հիվանդներին սատարելու համար և ես պատրաստ եմ իմ կողմից նաև որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Ակցիայի մասնակիցներին ես կոչ կանեի նաև այդ մասին հիշել: Իսկ մարտահրավեը փոխանցում եմ մեր հավաքականի ավագին`Ռոման Բերեզովսկուն և իմ օգնական Արթուր Պետրոսյանին»,-ասել է Բեռնար Շալանդը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր