1156 դիտում
22:08 16-04-2014
Ես ավելի լավ պատկերացում կազմեցի հավաքականի թեկնածուների մասին.Բեռնար Շալանդ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը օրերս մեկնել էր Ռուսաստան՝ տեղում հետեւելու Ռուսաստանի տարբեր թիմերում հանդես եկող Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային հավաքականների թեկնածու ֆուտբոլիստների խաղին: Բեռնար Շալանդը, ով արդեն վերադարձել է Հայաստան, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսեց իր տպավորությունների մասին.
«Ռուսաստան մեկնելու նպատակը բոլոր հնարավոր թեկնածուների խաղին տեղում հետևելն էր, որովհետև մի բան է, երբ դիտում ես խաղերի տեսագրությունները, մեկ այլ բան, երբ հետևում ես ֆուտբոլիստին խաղադաշտում: Ես դիտեցի Ռուսաստանի առաջնության մի շարք հանդիպումներ, տեսա բոլոր այն ֆուտբոլիստների խաղը, ովքեր ինձ հետաքրքրում էին, կարճ առանձնազրույցներ ունեցա նրանցից մի քանիսի հետ: Ինձ համար դա շատ կարևոր էր, քանի որ ես կարողացա ավելի լավ պատկերացում կազմել հավաքականների թեկնածուների մասին: Սա շարունակական աշխատանք է, մենք մշտապես հետևելու ենք բոլոր թեկնածուներին, նրանց պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում, որպեսզի կարողանանք ապագայում հնարավորինս ճիշտ ընտրություն կատարել: Բոլոր թեկնածուներից Հայաստանի ազգային հավաքականում հանդես կգան նրանք, ովքեր տվյալ պահին կլինեն լավագույն մարզավիճակում, կունենան խաղային պրակտիկա, կկարողանան դրսեւորել իրենց լավագույն որակները: Իսկ այսօր դրա մասին խոսելը դեռ վաղ է»:
Նմանատիպ նյութեր
2720 դիտում
13:17 06-06-2014
Բեռնար Շալանդ. Ցանկանում եմ փոխել հավաքականի մենթալիտետը
1215 դիտում
21:55 18-04-2014
Էդգար Մանուչարյանը պետք է համարձակ և տղամարդկային ֆուտբոլ խաղա. Բեռնար Շալանդ
1333 դիտում
20:30 13-05-2014
Կար պայքար և ցանկություն. Բեռնար Շալանդ
Այս բաժնից
2302 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2965 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2476 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում