1357 դիտում
20:30 13-05-2014
Կար պայքար և ցանկություն. Բեռնար Շալանդ
Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականների ընկերական հանդիպումը, որում մեր հավաքականը պարտվեց 0:2 հաշվով: Խաղից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը կարճ հարցազրույց ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ: Շվեյցարացի մասնագետը կիսվեց խաղից ստացած իր տպավորություններով:
«Բավականին օգտակար խաղ էր մեզ համար: Սա առաջին խաղն էր՝ նոր գլխավոր մարզչի՝ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ: Այսօր որոշվել էր ասպարեզ հանել խառը կազմ: Ֆուտբոլիստների մոտ կար խաղակցվածության որոշակի խնդիր: Մեր հիմնական կազմը կխաղա երկրորդ խաղում: Կոնկրետ այս խաղի համար կարող եմ ասել՝ ամեն ինչ չէր, որ լավ էր, կային խաղային որոշակի խնդիրներ, բայց կարևորը, որ կար պայքար և ցանկություն: Բացի այդ, մեր գլխավոր նպատակը ապագայի համար 4-5 խաղացող գտնելն է: Կարծում եմ՝ մայիսի 15-ին մենք կկարողանանք ավելի հաջող հանդես գալ:
Նմանատիպ նյութեր
1180 դիտում
22:08 16-04-2014
Ես ավելի լավ պատկերացում կազմեցի հավաքականի թեկնածուների մասին.Բեռնար Շալանդ
1260 դիտում
21:55 18-04-2014
Էդգար Մանուչարյանը պետք է համարձակ և տղամարդկային ֆուտբոլ խաղա. Բեռնար Շալանդ
1363 դիտում
13:17 29-05-2014
Պաշտպանական գծում ակնհայտ խնդիրներ ունենք. Բեռնար Շալանդ
Այս բաժնից
3229 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3040 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3493 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները