Գերմանիայի հավաքականի նոր ավագը պետք է լինի Շվայնշտայգերը. Բեկենբաուեր
Գերմանական ֆուտբոլի լեգենդ, «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կարծիքով Գերմանիայի հավաքականի նոր ավագը պետք է լինի Բաստիան Շվայնշտայգերը:
«Տրամաբանական կլիներ, եթե թիմի նոր ավագ նշանակվեր Շվայնշտայգերը: Եթե խոսենք Նոյեր մասին, ապա նրա թեկնածությունը վստահություն չի ներշնչում: Նա խաղում է դարպասապահական գծում և գրեթե չի ազդում թիմի հարձակվողական գործողությունների վրա»,-ասել է Բեկենբաուերը:
Հիշեցնենք, որ Բունդեսթիմի նախկին ավագ Ֆիլիպ Լահմը 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո հայտարարեց հավաքականից հեռանալու մասին: