211652_close_icon
views-count2413 դիտում article-date 23:14 08-12-2015

Գերմանիայի հավաքականի ավագը հարբած ներխուժել է օտար տուն և այնտեղ քնել

Գերմանիայի հավաքականի և ֆրանսիական «Լիմոժ» ակումբի բասկետբոլիստ Խայկո Շաֆարցիկը տհաճ միջադեպի մեջ է հայտնվել: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ի գիշերը՝ «Անտիբ» ակումբի հետ խաղից (71:83) հետո: Բասկետբոլիստը հարբած մտել է օտար տուն և քնել տանտերերի անկողնում: Տան բնակիչները՝ հայտնաբերելով Գերմանիայի հավաքականի ավագին, ոստիկանություն են կանչել, որը նրան քաղմաս է տեղափոխել: «Այն, ինչ ես արել եմ, իսկապես շատ վատ է: Ես շատ էի հիասթափված խաղի արդյունքից, սակայն դա ինձ չի արդարացնում: Ներողություն եմ խնդրում ակումբից, երկրպագուներից և այդ տան բնակիչներից: Ես չպետք է վատ օրինակ ծառայեմ դեռահասների համար», ասել է Շաֆարցիկը: Բասկետբոլիստը «Լիմոժի» հետ պայմանագիր է կնքել այս տարի, իսկ մինչ այդ նա հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիայում»:

Նմանատիպ նյութեր