Գերմանիայի հավաքականի ավագ Բաստիան Շվայնշտայգերը հայտարարեց ազգային թիմում իր կարիերան ավարտելու մասին:
31-ամյա գերմանացին այդ մասին հաղորդել է իր թվիթերի էջում:
Շվայնշտայգերը 2004 թվականից ի վեր Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 120 հանդիպում (4-րդ ցուցանիշը հավաքականի պատմության մեջ) և դարձել 24 գոլի հեղինակ:
Կիսապաշտպանը Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի չորս և աշխարհի երեք առաջնությունների, նվաճել ԱԱ-2014-ի ոսկե, ԱԱ-2006-ի և 2010-ի բրոնզե, և Եվրո-2008-ի արծաթե մեդալները: