Աշխարհի չեմպիոնների նոր ավագը կլինի Շվայնշտայգերը
Գերմանիայի հավաքականի նոր ավագ է նշանակվել «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը: Հիշեցնենք, որ Բունդեսթիմի նախկին ավագ Ֆիլիպ Լահմը 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո հայտարարել էր միջազգային կարիերան ավարտելու մասին:
Բաստիան Շվայնշտայգերը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 108 խաղ և խփել է 23 գոլ: Բունդեսթիմում Շվանշտայգերից ավելի շատ հանդիպումներ անցկացրել է միայն Լուկաս Պոդոլսկին` 116 խաղ: