«Լիվերպուլ»-ը պատրաստվում է հրաժեշտ տալ 5 խաղացողների
«Լիվերպուլ»-ը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է թարմացնել թիմի կազմը: Այդ նպատակով մերսիսայդյան ակումբը պատրաստվում է բաժանվել նվազագույն 5 խաղացողներից:
Խոսքը գնում է Ջորդան Իբեի, Դանիել Ագերի, Ուսամ Ասաիդիի, Սեբաստիան Կոատեսի և Ջեկ Ռոբինսոնի մասին: Հարցականի տակ է նաև Ֆաբիո Բորինիի ապագան: