211652_close_icon
views-count349 դիտում article-date 09:06 24-04-2026

Չի կարելի թույլ տալ, որ Մեծ եղեռնը միջազգային խաղացողների մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա․ Նիկոլ Փաշինյան

Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան կայսրությունում: Այս մասին ապրիլի 24-ի կապակցությամբ ասել է ՀՀ վարաչապետ  Նիկոլ Փաշինյանը
«Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի։

Մենք հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ մեծ եղեռնը միջազգային խաղացողների մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։ Մեծ եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է։ 

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության՝ ՀՀ-ի, միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։ Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։

Այսօր մեր պետությունը թերբնակեցված է։ ՀՀ-ն՝ իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն,10 միլիոն հայերի բնակության վայր լինել։

Զոհերի և զոհողությունների գնով մենք գտել, վերգտել ենք մեր հայրենիքը և այդ հայրենիքը ՀՀ-ն է։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանը Հանրապետությունը»,-ասել է  Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր