3280 դիտում
10:29 12-07-2019
Մութ ամպեր՝ Էրիկ Գրիգորյանի գլխին.. նախարարը կարող է հրաժեշտ տալ պաշտոնին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում «պտտվող» տեղեկությունների համաձայն, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի շուրջ մութ ամպեր են կուտակվում. խոսակցություններ կան, որ առաջիկայում Գրիգորյանը կարող է հրաժեշտ տալ պաշտոնին: Գրիգորյանի անձի շուրջ խմորումներն սկսվել էին դեռևս նախորդ տարի՝ Ամուլսարի շուրջ ընթացող գործընթացների ժամանակ, նրա անունը բուռն քննարկվում էր նաև մի շարք ՀԷԿ-երի շինթույլտվությունների հետ կապված հարցերում:
Ներկայումս, Սևանա լճում ստեղծված կոլապսային վիճակի հետ կապված նետերն էլի ուղղվում են դեպի հենց նախարար Գրիգորյանը՝ հատկապես անգործության և մասնագետների կարծիքները հաշվի չառնելու տեսակետից:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս մասին վարչապետին իրենց դժգոհությունն են հայտնել իշխանական խմբակցության որոշ պատգամավորներ՝ փոխանցելով նաև ոլորտի մի շարք մասնագետների տեսակետներն ու հանրային արձագանքները:
Ի դեպ, հենց օրերս խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորներն էին բավականին սուր հարցադրումներ ու քննադատություն հնչեցնում Էրիկ Գրիգորյանի հասցեին: Բանն այն է, որ ԱԺում այն երկու օրենսդրական փաթեթների մատուցումը, որոնք ներկայացնում էր Գրիգորյանը, այդքան էլ սահուն ընթացք չստացան, քանի որ նախարարը հաճախ տալիս էր ոչ կոմպետենտ պատասխաններ, ավելին՝ մի դեպքում անգամ կրճատվող աշխատակիցների թվին չէր տիրապետում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
6359 դիտում
09:33 27-06-2017
Մութ ամպեր են կուտակվում նախարար Սուրեն Կարայանի գլխին. «Իրավունք»
28863 դիտում
21:48 29-10-2019
Մութ ամպեր՝ Սևանի նախկին քաղաքապետի գլխին
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով