Վրաերթի ենթարկված հետիոտն հիվանդանոցում մահացավ
Երեկ` oգոստոսի 23-ին հիվանդանոցում մահացել է Երեւան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ` 75-ամյա Համլետ Խաչատրյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 21-ին Արցախի փողոցում Երեւան քաղաքի Սարի թաղի բնակիչ` 27-ամյա Գեւորգ Բուդաղյանի կողմից վրաերթի ենթարկվելուց հետո:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/21/23981/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` Գ.Բուդաղյանը վարելով «ՎԱԶ 21703» մակնիշի 87 ՍQ 777 համարանիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Հ. Խաչատրյանին: Վարորդը փախուստ չէր դիմել: Վերջինս օգնել էր, որ վրաերթի ենթարկվածը տեղափոխվի հիվանդանոց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



