11079 դիտում
10:00 24-04-2015
Nissan March-ի վարորդի կողմից փողոցը չթույլատրելի հատվածով անցնող և վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 23-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 57-ամյա Սամվել Սիմոնյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել ապրիլի 22-ին, Երևանի Շինարարների փողոցի թիվ 12 շենքի դիմացից, որտեղ նրան վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ, 28-ամյա Վարդգես Խաչատրյանը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/23/50569/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ապրիլի 22-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 12 շենքի դիմաց Երևանի բնակիչ, 28-ամյա Վարդգես Խաչատրյանը իր վարած Nissan March մակնիշի 34 PF 174 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 57-ամյա Սամվել Սիմոնյանին: Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր, որպեսզի վրաերթի ենթարկվածն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16864 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ