Իտալական Ա Սերիայի առաջատար «Յուվենտուս»-ը 32-րդ տուրում սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Լիվորնո»-ի դարպասը: Թուրինյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆերնանդո Լյորենտեն:
«Յուվենտուս»-ը 84 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Թուրինյան ակումբը երկրորդ տեղը զբաղեցնող «Ռոմա»-ին գերազանցում է 8 միավորով:
[b]«Յուվենտուս» - «Լիվորնո»` 2:0[/b]
Գոլեր` Լյորենտե 32', 35'